EasyDriving

Ճանապարհային նշաններ

282 նշան՝ 8 խմբում, պաշտոնական համարներով և անվանումներով։

Նախազգուշացնող նշանները տեղեկացնում են ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս (տեղաշարժվելիս) անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ:

  • 1.1
    1.1

    «Երկաթուղային գծանց` ուղեփակոցով».

  • 1.2
    1.2

    «Երկաթուղային գծանց` առանց ուղեփակոցի».

  • 1.3.1
    1.3.1

    «Միագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում` մեկ ուղիով.

  • 1.3.2
    1.3.2

    «Բազմագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում՝ երկու և ավելի ուղիներով.

  • 1.4.1
    1.4.1
    1.4.2
    1.4.2
    1.4.3
    1.4.3
    1.4.4
    1.4.4
    1.4.5
    1.4.5
    1.4.6
    1.4.6
    1.4.1 – 1.4.6

    «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.

  • 1.5
    1.5

    «Հատում տրամվայի գծի հետ».

  • 1.6
    1.6

    «Հավասարազոր ճանապարհների հատում».

  • 1.7
    1.7

    «Հատում շրջանաձև երթևեկության հետ».

  • 1.8
    1.8

    «Լուսացուցային կարգավորում». խաչմերուկ, հետիոտնային անցում կամ ճանապարհի տեղամաս, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով.

  • 1.9
    1.9

    «Բացվող կամուրջ». բացվող կամուրջ կամ լաստանավային անցում.

  • 1.10
    1.10

    «Ելք դեպի առափ». առափ կամ ափ դուրս գալու տեղ.

  • 1.11.1
    1.11.1
    1.11.2
    1.11.2
    1.11.1 – 1.11.2

    «Վտանգավոր շրջադարձ». փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում` 1.11.1` դեպի աջ, 1.11.2` դեպի ձախ.

  • 1.12.1
    1.12.1
    1.12.2
    1.12.2
    1.12.1 – 1.12.2

    «Վտանգավոր շրջադարձեր». վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված` 1.12.1` առաջին շրջադարձը դեպի աջ, 1.12.2` առաջին շրջադարձը դեպի ձախ.

  • 1.13
    1.13

    «Կտրուկ վայրէջք».

  • 1.14
    1.14

    «Կտրուկ վերելք».

  • 1.15
    1.15

    «Սայթաքուն ճանապարհ». առավել սայթաքուն երթևեկելի մասով ճանապարհի հատված.

  • 1.16
    1.16

    «Անհարթ ճանապարհ». երթևեկելի մասի անհարթություններով ճանապարհի հատված (ալիքավորություն, խանդակներ, կամուրջների հետ ոչ սահուն լծորդումներ և այլն).

  • 1.17
    1.17

    «Արհեստական անհարթություն». արագությունը հարկադրաբար իջեցնելու համար արհեստական անհարթությամբ (անհարթություններով) ճանապարհի հատված.

  • 1.18
    1.18

    «Խճի արտանետում». ճանապարհի հատված, որտեղ տրանսպորտային միջոցների անիվների տակից հնարավոր է խճի, քարակտորների և այլնի արտանետում.

  • 1.19
    1.19

    «Վտանգավոր կողնակ». ճանապարհի հատված, որտեղ կողնակ դուրս գալը վտանգավոր է.

  • 1.20.1
    1.20.1
    1.20.2
    1.20.2
    1.20.3
    1.20.3
    1.20.1 – 1.20.3

    «Ճանապարհի նեղացում». 1.20.1` նեղացում երկու կողմից, 1.20.2` աջից, 1.20.3` ձախից.

  • 1.21
    1.21

    «Երկկողմ երթևեկություն». ճանապարհի (երթևեկելի մասի) հանդիպակաց երթևեկությամբ հատվածի սկիզբ.

  • 1.22
    1.22

    «Հետիոտնային անցում».

  • 1.23
    1.23

    «Երեխաներ». մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը.

  • 1.24
    1.24

    «Հատում հեծանվային արահետի հետ».

  • 1.25
    1.25

    «Ճանապարհային աշխատանքներ».

  • 1.26
    1.26

    «Անասունների քշում».

  • 1.27
    1.27

    «Վայրի կենդանիներ».

  • 1.28
    1.28

    «Քարերի անկում». ճանապարհի հատված, որտեղ հնարավոր են փլուզումներ, սողանք, քարերի անկում.

  • 1.29
    1.29

    «Կողային քամի».

  • 1.30
    1.30

    «Ցածրաթռիչք ինքնաթիռներ».

  • 1.31
    1.31

    «Թունել». թունել, որտեղ բացակայում է արհեստական լուսավորությունը, կամ թունել, որի ճակատամուտքի տեսանելիությունը սահմանափակ է.

  • 1.32
    1.32

    «Խցանում». ճանապարհի հատված, որտեղ առաջացել է խցանում.

  • 1.33
    1.33

    «Այլ վտանգներ». ճանապարհի հատված, որտեղ առկա են թվարկված նախազգուշացնող նշաններով չնախատեսված վտանգներ.

  • 1.34.1
    1.34.1
    1.34.2
    1.34.2
    1.34.1 – 1.34.2

    «Շրջադարձի ուղղություն». սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն.

  • 1.34.3
    1.34.3

    «Շրջադարձի ուղղություն». T-աձև խաչմերուկում կամ ճանապարհի ճյուղավորման վրա երթևեկության ուղղություններ. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություններ.

Ծանոթություն

  • 1.1, 1.2 և 1.5-1.33. նշանները տեղադրվում են մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում նշանները կարող են տեղադրվել և այլ հեռավորության վրա: Այդ դեպքում հեռավորությունը նշվում է 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի վրա:
  • 1.1, 1.2, 1.9, 1.10, 1.23 և 1.25 նշանները բնակավայրերից դուրս կրկնվում են: Կրկնվող երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: 1.23 և 1.25 նշանները կրկնվում են նաև բնակավայրերում` վտանգավոր տեղամասից անմիջապես առաջ:
  • 1.13 և 1.14 նշանները կարող են տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, անմիջապես վայրէջքից կամ վերելքից առաջ, եթե վայրէջքները և վերելքները միմյանց հաջորդում են:
  • 1.25 նշանը, երթևեկելի մասի վրա կարճատև աշխատանքներ կատարելիս, կարող է տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, աշխատանքի կատարման վայրից 10-15 մ հեռավորության վրա:
  • 1.32 նշանը կիրառվում է որպես ժամանակավոր նշան կամ փոփոխական պատկերով նշանների վրա` խաչմերուկից առաջ, որտեղից հնարավոր է շրջանցել ճանապարհի այն հատվածը, որտեղ առաջացել է խցանում:

Առավելության նշանները սահմանում են խաչմերուկներով, երթևեկելի մասերի փոխհատումներով կամ ճանապարհների նեղ հատվածներով անցման հերթականությունը

  • 2.1
    2.1

    «Գլխավոր ճանապարհ». ճանապարհ, որով երթևեկողներին չկարգավորվող խաչմերուկների անցման առավելություն է տրվում.

  • 2.2
    2.2

    «Գլխավոր ճանապարհի վերջ».

  • 2.3.1
    2.3.1

    «Հատում երկրորդական ճանապարհի հետ».

  • 2.3.2
    2.3.2
    2.3.3
    2.3.3
    2.3.4
    2.3.4
    2.3.5
    2.3.5
    2.3.6
    2.3.6
    2.3.7
    2.3.7
    2.3.2 – 2.3.7

    «Երկրորդական ճանապարհի հարում». 2.3.2, 2.3.4, 2.3.6` հարում աջից, 2.3.3, 2.3.5, 2.3.7` հարում ձախից.

  • 2.4
    2.4

    «Զիջեք ճանապարհը». վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին.

  • 2.5
    2.5

    «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է». արգելվում է երթևեկել առանց «Կանգ» գծից առաջ (դրա բացակայության դեպքում` հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու: Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին: Եթե 2.5 նշանը տեղադրված է երկաթուղային գծանցից կամ կարանտինային պահակետից առաջ, ապա վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում` նշանից առաջ.

  • 2.6
    2.6

    «Հանդիպակաց երթևեկության առավելություն». արգելվում է մուտք գործել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հանդիպակաց երթևեկությունը: Վարորդը պետք է ճանապարհը զիջի նեղ հատվածին հանդիպակաց կողմից մոտեցող տրանսպորտային միջոցներին.

  • 2.7
    2.7

    «Առավելություն հանդիպակաց երթևեկության նկատմամբ». ճանապարհի նեղ հատված, որով երթևեկելիս վարորդն առավելություն ունի հանդիպակաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:

Արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ:

  • 3.1
    3.1

    «Մուտքն արգելվում է». արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ.

  • 3.2
    3.2

    «Երթևեկությունն արգելվում է». արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը.

  • 3.3
    3.3

    «Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է».

  • 3.4
    3.4

    «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է». արգելվում է 3.5 տոննայից ավելի (եթե նշանի վրա զանգվածը չի նշված) կամ նշանի վրա նշվածից մեծ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և տրանսպորտային միջոցների շարժակազմերի, ինչպես նաև տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.

  • 3.5
    3.5

    «Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է».

  • 3.6
    3.6

    «Տրակտորների երթևեկությունն արգելվում է». արգելվում է տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.

  • 3.7
    3.7

    «Կցորդով երթևեկությունն արգելվում է». արգելվում է ցանկացած տեսակի կցորդով բեռնատար ավտոմոբիլների և տրակտորների երթևեկությունը, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը.

  • 3.8
    3.8

    «Լծասայլերի երթևեկությունն արգելվում է». արգելվում է լծասայլերի (լծասահնակների), հեծկան կամ բեռնակիր կենդանիներով երթևեկությունը և անասուններ քշելը.

  • 3.9
    3.9

    «Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է». արգելվում է մոպեդներով և հեծանիվներով երթևեկությունը.

  • 3.10
    3.10

    «Հետիոտների տեղաշարժն արգելվում է».

  • 3.11
    3.11

    «Զանգվածի սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց ընդհանուր փաստացի զանգվածը մեծ է նշանի վրա նշվածից.

  • 3.12
    3.12

    «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց որևէ սռնու վրա բեռնվածությունը մեծ է նշանի վրա նշվածից.

  • 3.13
    3.13

    «Բարձրության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային բարձրությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.

  • 3.14
    3.14

    «Լայնության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային լայնությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.

  • 3.15
    3.15

    «Երկարության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց եզրաչափային երկարությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.

  • 3.16
    3.16

    «Նվազագույն միջտարածության սահմանափակում». արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց միջև տարածությունը փոքր է նշանի վրա նշվածից.

  • 3.17.1
    3.17.1

    «Մաքսային կետ». արգելվում է առանց կանգառի անցումը մաքսային կետի մոտով.

  • 3.17.2
    3.17.2

    «Վտանգ». արգելվում էբոլոր տրանսպորտային միջոցների հետագա երթևեկությունը ճանապարհատրանսպորտային պատահարի, հրդեհի, վթարի և այլ վտանգի կապակցությամբ, բացառությամբ ոստիկանության, շտապ բժշկական օգնության, փրկարարական և վտանգի վերացման նպատակով ժամանած այլ ծառայությունների տրանսպորտային միջոցների, երթևեկությունը շարունակել կարելի է միայն թույլտվություն ստանալուց հետո.

  • 3.17.3
    3.17.3

    «Հսկիչ կետ». արգելվում է առանց կանգառի անցումը հսկիչ կետով.

  • 3.18.1
    3.18.1

    «Աջ շրջադարձն արգելվում է».

  • 3.18.2
    3.18.2

    «Ձախ շրջադարձն արգելվում է».

  • 3.19
    3.19

    «Հետադարձն արգելվում է».

  • 3.20
    3.20

    «Վազանցն արգելվում է». արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը: Թույլատրվում է վազանցել դանդաղընթաց տրանսպորտային միջոցները, լծասայլերը, առանց կողային կցորդի երկանիվ մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները.

  • 3.21
    3.21

    «Վազանցի արգելման գոտու վերջ».

  • 3.22
    3.22

    «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է». բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցն արգելվում է` բացառությամբ մոտոցիկլների, թեթև մարդատար ավտոմոբիլների, ավտոբուսների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների.

  • 3.23
    3.23

    «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ».

  • 3.24
    3.24

    «Առավելագույն արագության սահմանափակում». արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը.

  • 3.25
    3.25

    «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ».

  • 3.26
    3.26

    «Ձայնային ազդանշան տալն արգելվում է». արգելվում է օգտվել ձայնային ազդանշաններից` բացի այն դեպքերից, երբ այն տրվում է ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար.

  • 3.27
    3.27

    «Կանգառն արգելվում է». արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը.

  • 3.28
    3.28

    «Կայանելն արգելվում է». արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը.

  • 3.29
    3.29

    «Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին».

  • 3.30
    3.30

    «Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին». 3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցները ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխվում են ժամը 19.00 - 21.00-ի սահմաններում.

  • 3.31
    3.31

    «Բոլոր սահմանափակումների գոտու վերջ». նշում է 3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30 նշաններից մի քանիսի ազդման գոտիների միաժամանակյա վերջը.

  • 3.32
    3.32

    «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով.

  • 3.33
    3.33

    «Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով և նախատեսված են 1, 2.2 - 2.4, 3.1, 3.2 և 5.2 դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու համար (ըստ ստանդարտի).

Ծանոթություն

  • 3.2 - 3.9, 3.32 և 3.33 նշանները երկու ուղղությամբ էլ արգելում են համապատասխան տեսակների տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
  • Նշանների ազդեցությունը չի տարածվում`

    3.1 - 3.3, 3.18.1, 3.18.2, 3.19` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.

    3.2 - 3.8` «տաքսի» ավտոմոբիլների, ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների սպասարկման և նորոգման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի և այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանների ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին: Այդ դեպքերում տրանսպորտային միջոցները պետք է նշված գոտի մուտք գործեն և այնտեղից դուրս գան օբյեկտին մոտակա խաչմերուկից.

    3.2, 3.3, 3.28 - 3.30` I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոցների վրա.

    3.28 - 3.30` գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա:
  • Նշանների ազդեցությունը տարածվում է`

    3.10, 3.27 - 3.30` ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են.

    3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30` նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաևճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն.

    3.18.1 և 3.18.2` երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ նշանը տեղադրված է.

    3.24 (տեղադրված մինչև 5.23.1 կամ 5.23.2 նշաններով նշված բնակավայրը)` մինչև 5.23.1 կամ 5.23.2` «Բնակավայրի սկիզբ» նշանը:
  • Նշանների ազդման գոտին կարող է նվազեցվել`

    3.16 և 3.26 նշանների համար` 8.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ.

    3.20, 3.22 և 3.24 նշանների համար` դրանց ազդման գոտու վերջում` համապատասխանաբար 3.21, 3.23 և 3.25 նշանների տեղադրմամբ կամ 8.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ.

    3.24 նշանի համար` երթևեկության առավելագույն արագության այլ մեծությամբ նույն` 3.24 նշանի տեղադրմամբ.

    3.27 - 3.30 նշանների համար` 8.2.2` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 8.2.3` «Ազդման գոտի» ցուցանակով կրկնակի տեղադրված համապատասխանաբար նույն` 3.27 - 3.30 նշաններով.

    3.27 նշանը կարող է կիրառվել 1.4 գծանշման, իսկ 3.28 նշանը` 1.10 գծանշման հետ համատեղ, ընդ որում, նշանների ազդման գոտին որոշվում է գծանշման երկարությամբ:

Թելադրող նշանները ցույց են տալիս երթևեկության թույլատրելի ուղղությունները, նվազագույն արագությունը, ինչպես նաև հետիոտների և որոշ տրանսպորտային միջոցների վարորդների համար նախատեսում են երթևեկության ուղղությունները:

  • 4.1.1
    4.1.1

    «Երթևեկությունն ուղիղ».

  • 4.1.2
    4.1.2

    «Երթևեկությունը դեպի աջ».

  • 4.1.3
    4.1.3

    «Երթևեկությունը դեպի ձախ».

  • 4.1.4
    4.1.4

    «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի աջ».

  • 4.1.5
    4.1.5

    «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի ձախ».

  • 4.1.6
    4.1.6

    «Երթևեկությունը դեպի աջ կամ դեպի ձախ». թույլատրվում է երթևեկել միայն նշանների վրա սլաքներով ցույց տրված ուղղություններով.

  • 4.2.1
    4.2.1

    «Արգելքի շրջանցումն աջից».

  • 4.2.2
    4.2.2

    «Արգելքի շրջանցումը ձախից». շրջանցումը թույլատրվում է միայն սլաքով ցույց տրված կողմից.

  • 4.2.3
    4.2.3

    «Արգելքի շրջանցումն աջից կամ ձախից». շրջանցումը թույլատրվում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմից.

  • 4.3
    4.3

    «Շրջանաձև երթևեկություն». երթևեկությունը թույլատրվում է սլաքներով ցույց տրված ուղղությամբ.

  • 4.4
    4.4

    «Հեծանվային արահետ». թույլատրվում է երթևեկել միայն մոպեդներով և հեծանիվներով. Մայթի կամ հետիոտնային արահետի բացակայության դեպքում հեծանվային արահետով կարող են երթևեկել նաև հետիոտները.

  • 4.5
    4.5

    «Հետիոտնային արահետ». թույլատրվում է միայն հետիոտների տեղաշարժը.

  • 4.6
    4.6

    «Նվազագույն արագության սահմանափակում». թույլատրվում է երթևեկել միայն նշված (կմ/ժ) կամ ավելի բարձր արագությամբ.

  • 4.7
    4.7

    «Նվազագույն արագության սահմանափակման գոտու վերջ».

  • 4.8.1
    4.8.1
    4.8.2
    4.8.2
    4.8.3
    4.8.3
    4.8.1 – 4.8.3

    «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն». «Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն նշանի վրա սլաքով ցույց տրված ուղղությամբ: 4.8.1 ուղիղ, 4.8.2 դեպի աջ, 4.8.3 դեպի ձախ.

Ծանոթություն

  • Ձախ շրջադարձ թույլատրող նշանները թույլատրում են նաև հետադարձը (4.1.1 - 4.1.6 նշանները կարող են կիրառվել տվյալ հատման վայրում երթևեկության ուղղությունների ձևի սլաքների տեսքով).

    4.1.1 - 4.1.6 նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.

    4.1.1 - 4.1.6 նշանների ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը:

    Ճանապարհի հատվածի սկզբում տեղադրված 4.1.1 նշանի ազդեցությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը: Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակեր և ճանապարհին մերձակա այլ տարածքներ.

Հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:

  • 5.1
    5.1

    «Ավտոմայրուղի». ճանապարհ, որտեղ գործում են կանոնների` ավտոմայրուղիներով երթևեկության կարգը սահմանող պահանջները:

  • 5.2
    5.2

    «Ավտոմայրուղու վերջ»:

  • 5.3
    5.3

    «Ճանապարհ ավտոմոբիլների համար». թույլատրվում է նաև մոտոցիկլների երթևեկությունը:

  • 5.4
    5.4

    «Ավտոմոբիլների համար ճանապարհի վերջ»:

  • 5.5
    5.5

    «Միակողմ երթևեկությամբ ճանապարհ». ճանապարհ կամ երթևեկելի մաս, որով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ:

  • 5.6
    5.6

    «Միակողմ երթևեկությամբ ճանապարհի վերջ»:

  • 5.7.1
    5.7.1
    5.7.2
    5.7.2
    5.7.1 – 5.7.2

    «Ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ». ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս:

  • 5.8
    5.8

    «Դարձափոխային երթևեկություն». ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ մեկ կամ մի քանի գոտիներով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի:

  • 5.9
    5.9

    «Դարձափոխային երթևեկության վերջ»:

  • 5.10
    5.10

    «Ելք դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ»:

  • 5.11
    5.11

    «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ». երթևեկության հոսքին հանդիպակաց, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտի ունեցող ճանապարհ:

  • 5.12
    5.12

    «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհի վերջ»:

  • 5.13.1
    5.13.1
    5.13.2
    5.13.2
    5.13.1 – 5.13.2

    «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ»:

  • 5.14
    5.14

    «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի». երթևեկության հոսքին համընթաց, միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտի: Այդ նշանի ազդեցությունը տարածվում է այն գոտու վրա, որի վրա տեղադրված է: Ճանապարհից աջ տեղադրված նշանի ազդեցությունը տարածվում է աջ գոտու վրա:

  • 5.15.1
    5.15.1

    «Երթևեկության ուղղությունները գոտիներով». գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով:

  • 5.15.2
    5.15.2

    «Երթևեկության ուղղությունները գոտիով». երթևեկության թույլատրելի ուղղությունները գոտիով: Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձը թույլատրող 5.15.1 և 5.15.2 նշանները թույլատրում են նաև հետադարձն այդ գոտուց: 5.15.1 և 5.15.2 նշանների գործողությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա: Խաչմերուկից առաջ տեղադրված 5.8.1 և «5.15.2» նշանների ազդման գոտին տարածվում է ամբողջ խաչմերուկի վրա, եթե այնտեղ տեղադրված 5.15.1 կամ 5.8.2 այլ նշաններն ուրիշ ցուցումներ չեն տալիս:

  • 5.15.3
    5.15.3

    «Գոտու սկիզբ». արգելակման գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու սկիզբը: Եթե լրացուցիչ գոտուց առաջ տեղադրված այս նշանի վրա պատկերված է 4.6` «Նվազագույն արագության սահմանափակում» նշանը, ապա այն տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք հիմնական գոտիով չեն կարող շարունակել երթևեկությունը` առնվազն նշանի վրա ցույց տրված արագությամբ, պետք է վերադասավորվեն լրացուցիչ գոտի:

  • 5.15.4
    5.15.4

    «Գոտու սկիզբ». տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի սկիզբը: Եթե 5.15.4 նշանի վրա պատկերված է որևէ տեսակի տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցների երթևեկությունը համապատասխան գոտիներով արգելվում է:

  • 5.15.5
    5.15.5

    «Գոտու վերջ». թափառքի գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու վերջը:

  • 5.15.6
    5.15.6

    «Գոտու վերջ». տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի վերջը:

  • 5.15.7
    5.15.7

    «Երթևեկության ուղղությունը գոտիներով». եթե 5.15.7 նշանի վրա պատկերված է որևէ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցի երթևեկությունը նշված գոտիով արգելվում է: 5.15.7 նշանը համապատասխան թվով սլաքներով կարող է կիրառվել չորս և ավելի գոտիներ ունեցող ճանապարհներին:

  • 5.15.8
    5.15.8

    «Գոտիների քանակը». ցույց է տալիս երթևեկության գոտիների թիվը և գոտիներով երթևեկության ռեժիմները: Վարորդը պետք է կատարի սլաքների վրա պատկերված նշանների պահանջները:

  • 5.16
    5.16

    «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ»:

  • 5.17
    5.17

    «Տրամվայի կանգառի տեղ»:

  • 5.18
    5.18

    «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ»:

  • 5.19.1
    5.19.1
    5.19.2
    5.19.2
    5.19.1 – 5.19.2

    «Հետիոտնային անցում». անցման վայրում 1.14.1 - 1.14.2 գծանշումների բացակայության դեպքում 5.19.1 նշանը տեղադրվում է ճանապարհից ձախ, անցման հեռավոր, իսկ 5.19.2 նշանը` ճանապարհից աջ, անցման մոտակա սահմանի մոտ:

  • 5.20
    5.20

    «Արհեստական անհարթություն». ցույց է տալիս արհեստական անհարթության սահմանները: Նշանը տեղադրվում է արհեստական անհարթությանը տրանսպորտային միջոցի մոտեցման ուղղության մոտակա սահմանի վրա:

  • 5.21
    5.21

    «Բնակելի գոտի». տարածք, որտեղ գործում են կանոնների՝ բնակելի գոտում երթևեկության կարգը սահմանող պահանջները:

  • 5.22
    5.22

    «Բնակելի գոտու վերջ»:

  • 5.23.1
    5.23.1
    5.23.2
    5.23.2
    5.23.1 – 5.23.2

    «Բնակավայրի սկիզբ». բնակավայրի սկիզբը, որտեղ գործում են կանոնների՝ բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները:

  • 5.24.1
    5.24.1
    5.24.2
    5.24.2
    5.24.1 – 5.24.2

    «Բնակավայրի վերջ». վայր, որտեղից սկսած տվյալ ճանապարհին իրենց ուժը կորցնում են կանոնների՝ բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները:

  • 5.25
    5.25

    «Բնակավայրի սկիզբ». այն բնակավայրի անվանումն ու սկիզբը, որտեղ տվյալ ճանապարհին չեն գործում կանոնների՝ բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները:

  • 5.26
    5.26

    «Բնակավայրի վերջ». 5.25 նշանով նշված բնակավայրի վերջը:

  • 5.27
    5.27

    «Կայանման սահմանափակումով գոտի». վայր, որտեղից սկսվում է կայանումն արգելված տարածքը (ճանապարհի հատվածը):

  • 5.28
    5.28

    «Կայանման սահմանափակումով գոտու վերջ»:

  • 5.29
    5.29

    «Կարգավորվող կայանման գոտի». վայր, որտեղից սկսվում է թույլատրված և ցուցանակների ու գծանշումների օգնությամբ կարգավորվող կայանման տարածքը (ճանապարհի հատվածը):

  • 5.30
    5.30

    «Կարգավորվող կայանման գոտու վերջ»:

  • 5.31
    5.31

    «Առավելագույն արագության սահմանափակումով գոտի». վայր, որտեղից սկսվում է առավելագույն արագության սահմանափակմամբ տարածքը (ճանապարհի հատվածը):

  • 5.32
    5.32

    «Առավելագույն արագության սահմանափակումով գոտու վերջ»:

  • 5.33
    5.33

    «Հետիոտնային գոտի». վայր, որտեղից սկսվում է միայն հետիոտների տեղաշարժի համար թույլատրված տարածքը (ճանապարհի հատվածը):

  • 5.34
    5.34

    «Հետիոտնային գոտու վերջ»:

Տեղեկատվության նշանները տեղեկացնում են բնակավայրերի և այլ օբյեկտների տեղակայման, ինչպես նաև սահմանված կամ առաջարկվող երթևեկության ռեժիմների մասին:

  • 6.1
    6.1

    «Առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում». կանոններով սահմանված առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում.

  • 6.2
    6.2

    «Առաջարկվող արագություն». ճանապարհի տվյալ հատվածում երթևեկելու համար նախընտրելի արագություն. Նշանի ազդման գոտին տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը.

  • 6.3.1
    6.3.1

    «Հետադարձի տեղ». ձախ շրջադարձն արգելվում է.

  • 6.3.2
    6.3.2

    «Հետադարձի գոտի». հետադարձի համար գոտու երկարությունը. Ձախ շրջադարձն արգելվում է.

  • 6.4
    6.4

    «Կայանման տեղ».

  • 6.5
    6.5

    «Վթարային կանգառի գոտի». կտրուկ վայրէջքի վրա վթարային կանգառի գոտի.

  • 6.6
    6.6

    «Ստորգետնյա հետիոտնային անցում».

  • 6.7
    6.7

    «Վերգետնյա հետիոտնային անցում».

  • 6.8.1
    6.8.1
    6.8.2
    6.8.2
    6.8.3
    6.8.3
    6.8.1 – 6.8.3

    «Փակուղի». միջանցիկ անցում չունեցող ճանապարհ.

  • 6.9.1
    6.9.1
    6.9.2
    6.9.2
    6.9.1 – 6.9.2

    6.9.1 «Ուղղությունների նախնական ցուցիչ», 6.9.2 «Ուղղության նախնական ցուցիչ». երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ. Այս նշանների վրա կարող են պատկերվել 6.14.1 նշանի պատկերը, ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշանները և այլ պատկերագրեր.

  • 6.9.3
    6.9.3

    «Երթևեկության սխեմա». խաչմերուկներում որոշ մանևրների արգելման դեպքում երթևեկության երթուղի կամ բարդ խաչմերուկներում երթևեկության թույլատրելի ուղղություններ.

  • 6.10.1
    6.10.1
    6.10.2
    6.10.2
    6.10.1 – 6.10.2

    6.10.1 «Ուղղությունների ցուցիչ», 6.10.2 «Ուղղության ցուցիչ». դեպի երթուղու կետերը երթևեկելու ուղղություններ. Նշանների վրա կարող են նշվել մինչև այդ օբյեկտները եղած հեռավորությունները (կմ), պատկերվել ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշաններ և այլ պատկերագրեր.

  • 6.11
    6.11

    «Օբյեկտի անվանում». բնակավայրերից բացի այլ օբյեկտի անվանումը (գետ, լիճ, լեռնանցք, տեսարժան վայր և այլն).

  • 6.12
    6.12

    «Հեռավորությունների ցուցիչ». մինչև երթուղու վրա գտնվող բնակավայրերը եղած հեռավորությունը (կմ).

  • 6.13
    6.13

    «Կիլոմետրային նշան». մինչև ճանապարհի սկիզբը կամ վերջը եղած հեռավորությունը (կմ).

  • 6.14.1
    6.14.1
    6.14.2
    6.14.2
    6.14.1 – 6.14.2

    «Երթուղու համարը». 6.14.1 ճանապարհին (երթուղուն) հատկացված համարը, 6.14.2 ճանապարհի (երթուղու) համարը և ուղղությունը.

  • 6.15.1
    6.15.1
    6.15.2
    6.15.2
    6.15.3
    6.15.3
    6.15.1 – 6.15.3

    «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար». բեռնատար ավտոմոբիլների, տրակտորների և ինքնագնաց մեքենաների համար առաջարկվող երթևեկության ուղղությունը, եթե խաչմերուկում դրանց երթևեկությունը որևէ ուղղությամբ արգելված է.

  • 6.16
    6.16

    «Կանգ-գիծ». լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի դեպքում տրանսպորտային միջոցների կանգառի տեղ.

  • 6.17
    6.17

    «Շրջանցման սխեմա». երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման երթուղի.

  • 6.18.1
    6.18.1
    6.18.2
    6.18.2
    6.18.3
    6.18.3
    6.18.1 – 6.18.3

    «Շրջանցման ուղղություն». երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման ուղղություն.

  • 6.19.1
    6.19.1
    6.19.2
    6.19.2
    6.19.1 – 6.19.2

    «Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ». բաժանարար գոտիով ճանապարհի երթևեկելի մասի երթևեկության համար փակ հատվածի շրջանցման կամ աջակողմյան երթևեկելի մաս վերադառնալու համար երթևեկության ուղղություն.

  • 6.20.1
    6.20.1
    6.20.2
    6.20.2
    6.20.1 – 6.20.2

    «Վթարային ելք». թունելում ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է վթարային ելքը.

  • 6.21.1
    6.21.1

    «Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն». ցույց է տալիս դեպի վթարային ելք ուղղությունը և մինչև վթարային ելքը եղած հեռավորությունը.

Սպասարկման նշանները տեղեկացնում են համապատասխան օբյեկտների գտնվելու վայրի մասին:

  • 7.1
    7.1

    «Առաջին բժշկական օգնության կետ».

  • 7.2
    7.2

    «Հիվանդանոց».

  • 7.3
    7.3

    «Ավտոլցավորման կայան».

  • 7.4
    7.4

    «Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկում».

  • 7.5
    7.5

    «Ավտոմոբիլների լվացում».

  • 7.6
    7.6

    «Հեռախոս».

  • 7.7
    7.7

    «Սննդի կետ».

  • 7.8
    7.8

    «Խմելու ջուր».

  • 7.9
    7.9

    «Հյուրանոց կամ մոթել».

  • 7.10
    7.10

    «Հանգրվան».

  • 7.11
    7.11

    «Հանգստի վայր».

  • 7.12
    7.12

    «Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պահակետ».

  • 7.13
    7.13

    «Ոստիկանություն».

  • 7.14
    7.14

    «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հսկման կետ».

  • 7.15
    7.15

    «Ճանապարհային երթևեկության մասին տեղեկություն հաղորդող ռադիոկայանի գործողության գոտի».

  • 7.16
    7.16

    «Վթարային ծառայությունների հետ ռադիոկապի գոտի».

  • 7.17
    7.17

    «Լողավազան կամ լողափ».

  • 7.18
    7.18

    «Զուգարան».

  • 7.19
    7.19

    «Արտակարգ կապի հեռախոս».

  • 7.20
    7.20

    «Կրակմարիչ».

Լրացուցիչ տեղեկատվության նշանները (ցուցանակները) ճշտում կամ սահմանափակում են այն նշանների ազդեցությունը, որոնց հետ կիրառվում են:

  • 8.1.1
    8.1.1

    «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս ընթացքի ուղղությամբ նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, համապատասխան սահմանափակում մտցնելու տեղը կամ առջևում գտնվող որոշակի օբյեկտ (վայր) եղած հեռավորությունը:

  • 8.1.2
    8.1.2

    «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս 2.4` «Զիջեք ճանապարհը» նշանից մինչև խաչմերուկ եղած հեռավորությունը, երբ խաչմերուկից անմիջապես առաջ տեղադրված է 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանը:

  • 8.1.3
    8.1.3
    8.1.4
    8.1.4
    8.1.3 – 8.1.4

    «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս գտնվող օբյեկտ:

  • 8.2.1
    8.2.1

    «Ազդման գոտի». ցույց է տալիս նախազգուշացնող նշաններով կահավորված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատու-ցուցիչ նշանների ազդման գոտին:

  • 8.2.2
    8.2.2
    8.2.3
    8.2.3
    8.2.4
    8.2.4
    8.2.5
    8.2.5
    8.2.6
    8.2.6
    8.2.2 – 8.2.6

    «Ազդման գոտի». ցուցանակները ցույց են տալիս և (կամ) տեղեկացնում են՝ 1) 8.2.2` 3.27` «Կանգառն արգելված է», 3.28՝ «Կայանելն արգելված է», 3.29` «Կայանելն արգելված է ամսվա կենտ օրերին», 3.30՝ «Կայանելն արգելված է ամսվա զույգ օրերին» արգելող նշանների ազդման գոտին: 2) 8.2.3` 3.27 - 3.30 նշանների ազդման գոտու վերջը: 3) 8.2.4` 3.27 - 3.30 նշանների ազդման գոտում գտնվելու մասին: 4) 8.2.5, 8.2.6` 3.27 - 3.30 նշանների ազդման ուղղությունը և գոտին, հրապարակի, շենքի ճակատի և այլ տեղերի` մի կողմի երկայնքով կանգառի կամ կայանման արգելման դեպքում:

  • 8.3.1
    8.3.1
    8.3.2
    8.3.2
    8.3.3
    8.3.3
    8.3.1 – 8.3.3

    «Ազդման ուղղություններ». ցույց են տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները՝ դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտները:

  • 8.4.1
    8.4.1
    8.4.2
    8.4.2
    8.4.3
    8.4.3
    8.4.4
    8.4.4
    8.4.5
    8.4.5
    8.4.6
    8.4.6
    8.4.7
    8.4.7
    8.4.8
    8.4.8
    8.4.1 – 8.4.8

    «Տրանսպորտային միջոցի տեսակ». ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը: Այս ցուցանակների հետ կիրառվող նշանների ազդեցությունը տարածվում է՝ 1) 8.4.1` 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար, այդ թվում նաև՝ կցորդով շահագործվող ավտոմոբիլների վրա, 2) 8.4.3` թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա, 3) 8.4.8՝ «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցների վրա:

  • 8.5.1
    8.5.1
    8.5.2
    8.5.2
    8.5.3
    8.5.3
    8.5.1 – 8.5.3

    8.5.1. «Շաբաթ, կիրակի և տոն օրեր», 8.5.2. «Աշխատանքային օրեր», 8.5.3. «Շաբաթվա օրեր». ցուցանակները տեղեկացնում են շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է:

  • 8.5.4
    8.5.4
    8.5.5
    8.5.5
    8.5.6
    8.5.6
    8.5.7
    8.5.7
    8.5.4 – 8.5.7

    «Գործողության ժամանակ». 8.5.4 ցուցանակը տեղեկացնում է օրվա այն ժամերը, իսկ 8.5.5 – 8.5.7 ցուցանակները` նաև շաբաթվա այն օրերը, որոնց ընթացքում նշանը գործում է:

  • 8.6.1
    8.6.1
    8.6.2
    8.6.2
    8.6.3
    8.6.3
    8.6.4
    8.6.4
    8.6.5
    8.6.5
    8.6.6
    8.6.6
    8.6.7
    8.6.7
    8.6.8
    8.6.8
    8.6.9
    8.6.9
    8.6.1 – 8.6.9

    «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում». ցույց են տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևերը՝ 1) 8.6.1` երթևեկելի մասի վրա, մայթի երկարությամբ` բոլոր տրանսպորտային միջոցների համար, 2) 8.6.2 - 8.6.9` մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար:

  • 8.7
    8.7

    «Կայանում չգործարկված շարժիչով». ցույց է տալիս, որ 6.4` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցների կայանումը թույլատրվում է միայն չգործարկված շարժիչով:

  • 8.8
    8.8

    «Վճարովի ծառայություններ». տեղեկացնում է, որ մատուցվող ծառայությունները վճարովի են:

  • 8.9
    8.9

    «Կայանման տևողության սահմանափակում». տեղեկացնում է 6.4` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցի գտնվելու առավելագույն տևողության մասին:

  • 8.10
    8.10

    «Ավտոմոբիլների զննման տեղ». տեղեկացնում է, որ 6.4` «Կայանման տեղ» կամ 7.11` «Հանգստի վայր» նշանով կահավորված հրապարակում առկա է տրանսպորտային միջոցի զննման համար նախատեսված փոս կամ այլ հարմարություն:

  • 8.11
    8.11

    «Թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանափակում». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը մեծ է ցուցանակի վրա նշվածից:

  • 8.12
    8.12

    «Վտանգավոր կողնակ». նախազգուշացնում է, որ նորոգման աշխատանքների կատարման պատճառով կողնակ մուտք գործելը վտանգավոր է: Կիրառվում է 1.25` «Ճանապարհային աշխատանքներ» նշանի հետ:

  • 8.13
    8.13

    «Գլխավոր ճանապարհի ուղղություն». ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում:

  • 8.14
    8.14

    «Երթևեկության գոտի». ցույց է տալիս երթևեկության այն գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի ազդեցությունը:

  • 8.15
    8.15

    «Կույր հետիոտներ». տեղեկացնում է, որ հետիոտնային անցումից օգտվում են կույրերը: Կիրառվում է 1.22, 5.19.1 և 5.19.2` «Հետիոտնային անցում» նշանների և լուսացույցների հետ:

  • 8.16
    8.16

    «Խոնավ ծածկույթ». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը խոնավ է:

  • 8.17
    8.17

    «Հաշմանդամներ». տեղեկացնում է, որ 6.4` «Կայանման տեղ» նշանի ազդեցությունը տարածվում է միայն մոտոսայլակների և այն ավտոմոբիլների վրա, որոնք կահավորված են «Հաշմանդամ» ճանաչման նշանով:

  • 8.18
    8.18

    «Բացի հաշմանդամներից». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը չի տարածվում «Հաշմանդամ» ճանաչման նշանով կահավորված մոտոսայլակների և ավտոմոբիլների վրա:

  • 8.19
    8.19

    «Վտանգավոր բեռի դասը». ցույց է տալիս վտանգավոր բեռների դասի (դասերի) համարն ըստ ստանդարտի: Կիրառվում է 3.32` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է» և 4.8.1 - 4.8.3` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն» նշանների հետ:

  • 8.20.1
    8.20.1
    8.20.2
    8.20.2
    8.20.1 – 8.20.2

    «Տրանսպորտային միջոցի սայլակի տեսակը». կիրառվում են 3.12 նշանի հետ և ցույց տալիս տրանսպորտային միջոցի մոտեցված սռնիների թիվը, որոնցից յուրաքանչյուրի համար նշանի վրա նշված զանգվածը համարվում է սահմանային թույլատրելի:

  • 8.21.1
    8.21.1
    8.21.2
    8.21.2
    8.21.3
    8.21.3
    8.21.1 – 8.21.3

    «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի տեսակը». Կիրառվում են 6.4 նշանի հետ և ցույց տալիս մետրոյի կայարանների, ավտոբուսի (տրոլեյբուսի) կամ տրամվայի կանգառների մոտ գտնվող տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հրապարակները:

  • 8.22.1
    8.22.1
    8.22.2
    8.22.2
    8.22.3
    8.22.3
    8.22.1 – 8.22.3

    «Խոչընդոտ». կիրառվում են 4.2.1 – 4.2.3 նշանների հետ և ցույց տալիս խոչընդոտն ու այն շրջանցելու ուղղությունը: Ցուցանակները տեղադրվում են անմիջապես նշանների տակ, որոնց հետ դրանք կիրառվում են: Եթե նշանները տեղադրված են երթևեկելի մասի, կողնակի կամ մայթի վերևում, ապա 8.2.2 - 8.2.4 և 8.13 ցուցանակները կարող են տեղադրվել նշանի կողքին:

Տրանսպորտային միջոցների ճանաչման նշանները ցույց են տալիս միջոցի տեսակը կամ նրա վարորդի/բեռի առանձնահատկությունները: Բացի «Բժիշկ» և «Հաշմանդամ» ճանաչման նշաններից, որոնք տեղադրվում են վարորդի ցանկությամբ, մյուս բոլոր նշանների տեղադրումը պարտադիր է, եթե առկա է դրանցով նշվող հանգամանքը:

  • «Ավտոգնացք»

  • «Արագության սահմանափակում»

  • «Դանդաղընթաց տրանսպորտային միջոց»

  • «Երեխաների փոխադրում»

  • «Բութակներ»

  • «Երկարաչափ տրանսպորտային միջոց»

  • «Խուլ վարորդ»

  • «Մեծ եզրաչափերով բեռ»

  • «Վտանգավոր բեռ»

  • «Ուսումնական տրանսպորտային միջոց»

  • «Բժիշկ»

  • «Հաշմանդամ»

Մուտք Գրանցվել