8.4.1 – 8.4.8
Տրանսպորտային միջոցի տեսակ
Նշանակությունը
«Տրանսպորտային միջոցի տեսակ». ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը: Այս ցուցանակների հետ կիրառվող նշանների ազդեցությունը տարածվում է՝ 1) 8.4.1` 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար, այդ թվում նաև՝ կցորդով շահագործվող ավտոմոբիլների վրա, 2) 8.4.3` թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա, 3) 8.4.8՝ «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցների վրա:
8. Լրացուցիչ տեղեկատվության նշաններ · Լրացուցիչ տեղեկատվության նշանները (ցուցանակները) ճշտում կամ սահմանափակում են այն նշանների ազդեցությունը, որոնց հետ կիրառվում են: