4.8.1 – 4.8.3
Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն
Նշանակությունը
«Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն». «Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն նշանի վրա սլաքով ցույց տրված ուղղությամբ: 4.8.1 ուղիղ, 4.8.2 դեպի աջ, 4.8.3 դեպի ձախ.
4. Թելադրող նշաններ · Թելադրող նշանները ցույց են տալիս երթևեկության թույլատրելի ուղղությունները, նվազագույն արագությունը, ինչպես նաև հետիոտների և որոշ տրանսպորտային միջոցների վարորդների համար նախատեսում են երթևեկության ուղղությունները: