Առաքելություն
Յուրաքանչյուր աշակերտին տալ գիտելիքներ և վստահություն, որպեսզի նա դառնա անվտանգ, գիտակից և պատասխանատու վարորդ։
Easy Driving-ն արդեն 11 տարի է՝ 5 մասնաճյուղով Երևանում, Արտաշատում և Էջմիածնում, ավելի քան 10 հրահանգչով և ավելի քան 500 շրջանավարտով։
Մենք համադրում ենք տարիների փորձը ժամանակակից ուսուցման մեթոդների և տեխնիկապես արդիական մեքենաների հետ, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ ստանա լիարժեք գիտելիքներ և հմտություններ։
Մեր ուղին սկսվեց մեկ նպատակով՝ ձևավորել պատասխանատու վարորդների նոր սերունդ, ովքեր պատրաստ են անվտանգ և գրագետ կերտել իրենց ճանապարհը։
Յուրաքանչյուր աշակերտին տալ գիտելիքներ և վստահություն, որպեսզի նա դառնա անվտանգ, գիտակից և պատասխանատու վարորդ։
Նպաստել կայուն և անվտանգ երթևեկության մշակույթին Հայաստանում՝ կրթելով վարորդների սերունդ, որը հարգում է ճանապարհային կանոնները։
Անվտանգություն, վստահություն և որակ՝ ամեն դասի, ամեն մեքենայի և ամեն հրահանգչի մեջ։
Հիմնադիր տնօրեն, ավագ հրահանգիչ
Easy Driving-ի հիմնադիր տնօրենը և փորձառու հրահանգիչը, ով քսանից ավելի տարիների փորձով և մարդկային բարձր արժեքներով ապահովում է որակյալ ու վստահելի ուսուցում՝ դառնալով ճանապարհի հավատարիմ ընկեր։
Տնօրեն
Easy Driving-ի տնօրենն ու ղեկավարը, ով իր փորձով, պատասխանատվությամբ և նվիրվածությամբ առաջնորդում է դպրոցը՝ ուղեկցելով յուրաքանչյուր աշակերտի դեպի վստահ և անվտանգ վարորդ դառնալու ճանապարհը։
Easy Driving-ը ոչ միայն ավտոդպրոց է, այլ վարորդական մշակույթ ձևավորող կենտրոն։ Անվտանգ վարելը գիտելիքի, ինքնավստահության և փոխադարձ հարգանքի արդյունք է։
Երկարամյա փորձ ունեցող մասնագետներ, ովքեր յուրաքանչյուր աշակերտին մոտենում են անհատապես՝ ապահովելով վստահ ու հանգիստ ուսումնական մթնոլորտ։
Նորագույն ուսուցողական մեթոդներ և տեխնիկապես հագեցած մեքենաներ, որպեսզի ուսուցումը լինի հարմարավետ, անվտանգ և արդյունավետ։
Նպատակը ոչ միայն վարորդական իրավունք ստանալն է, այլ իրական գիտելիքներ ու վստահություն ձեռք բերելը՝ ճանապարհ դուրս գալու համար։
Գրանցվիր, և մենք կընտրենք քեզ հարմար խումբ ու ժամանակ։
Տեսական դասերը և քննական թեստերը բաց են միայն գրանցված աշակերտների համար։ Մուտք գործիր քո հաշվով, և կշարունակես հենց այնտեղից, որտեղ կանգ առար։
Գրանցվիր և փորձիր անվճար՝ Խումբ 1, Թեստ 1։
Դեռ հաշիվ չունե՞ս Գրանցվել