5.15.7
Երթևեկության ուղղությունը գոտիներով
Նշանակությունը
«Երթևեկության ուղղությունը գոտիներով». եթե 5.15.7 նշանի վրա պատկերված է որևէ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցի երթևեկությունը նշված գոտիով արգելվում է: 5.15.7 նշանը համապատասխան թվով սլաքներով կարող է կիրառվել չորս և ավելի գոտիներ ունեցող ճանապարհներին:
5. Հատուկ թելադրանքի նշաններ · Հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ: