EasyDriving

Easy Driving · Իրավական տեղեկություն

Գաղտնիության քաղաքականություն

Ինչպես ենք հավաքում, օգտագործում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները easydriving.am կայքում։

Վերջին թարմացումը՝ 15 հոկտեմբերի 2026

Ընդհանուր դրույթներ

Սույն Գաղտնիության քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց (այսուհետ՝ «Օգտատեր», «Դուք» կամ «Ձեր») վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն։

Սույն Գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է easydriving.am կայքի (այսուհետ՝ «Կայք») օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները։

Գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է «Easy Driving» ընկերության (այսուհետ՝ «Ընկերություն») կայքերի, ապրանքների, ծառայությունների և հասանելի ցանկացած այլ ծրագրակազմի նկատմամբ։

Շարունակելով օգտվել Կայքից՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և համաձայն եք սույն Գաղտնիության քաղաքականությանը։ Եթե համաձայն չեք այստեղ նշված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվել մեր ծառայություններից։

Շարունակելով օգտագործել Կայքը՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Ընկերության կողմից սույն քաղաքականությամբ սահմանված կարգով Ձեր անձնական տվյալների մշակման, պահպանման և անհրաժեշտության դեպքում՝ փոխանցման համար։

Անձնական տվյալներ

Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն Կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել։ Գրանցման ժամանակ Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները։

Կայքը կարող է ստանալ նաև ավտոմատ տեղեկատվություն՝ Ձեր IP հասցեն, սարքի տվյալները, զննարկչի տեսակը, այցելությունների պատմությունը և այլ տեխնիկական տվյալներ։

Դուք ունեք ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված բոլոր իրավունքները, այդ թվում՝

  • Ձեր տվյալների փոփոխման կամ ուղղման,
  • Ձեր համաձայնության հետ կանչման,
  • Ձեր տվյալների հեռացման կամ բողոք ներկայացնելու։

Ընկերությունը պարբերաբար վերանայում է անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների։

Տեղեկությունների կիրառման եղանակները

Ձեր տրամադրած տվյալները կարող են օգտագործվել՝

  • ծառայությունների մատուցման և Ձեր հարցումների բավարարման համար,
  • Կայքի բարելավման և վերլուծության նպատակով,
  • Ձեր հաշվի կարգավորման համար,
  • Կայքի անվտանգությունն ապահովելու համար,
  • մարքեթինգային կամ տեղեկացնող հաղորդագրությունների ուղարկման համար,
  • Պայմանների և դրույթների կատարման նպատակով։

Տվյալների պահպանման և անվտանգության միջոցները

Ընկերությունը կիրառում է տեխնիկական և կազմակերպական անվտանգության միջոցներ Ձեր տվյալների պաշտպանության համար։

Ձեր տվյալները պահվում են ապահով սերվերներում և գաղտնաբառերով պաշտպանված համակարգերում։

Մեր աշխատակիցները և գործընկերները ունեն տվյալների մուտքի սահմանափակ իրավունք՝ միայն անհրաժեշտության դեպքում։

Մենք երբեք չենք տրամադրում Ձեր տվյալները երրորդ անձանց առանց Ձեր համաձայնության՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները

Ընկերությունն իրավունք ունի փոփոխություններ կատարել սույն Գաղտնիության քաղաքականությունում։

Սույն քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները։

Տվյալների հեռացման քաղաքականությունը

Դուք կարող եք պահանջել Ձեր անձնական տվյալների հեռացումը՝

  • ուղարկելով էլ. նամակ info@easydriving.am հասցեին (թեմա՝ «Delete»), կամ
  • Ընկերության գրասենյակում ներկայացնելով դիմում՝ նշելով գրանցման ժամանակ օգտագործված էլ. հասցեն։
Մուտք Գրանցվել