Ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`
1. Նախազգուշացնող նշաններ
Նախազգուշացնող նշանները տեղեկացնում են ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս (տեղաշարժվելիս) անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ:
| Նշանի համարը | Նկարը | Անվանումը |
|---|---|---|
| 1.1 | ![]() | «Երկաթուղային գծանց` ուղեփակոցով». |
| 1.2 | ![]() | «Երկաթուղային գծանց` առանց ուղեփակոցի». |
| 1.3.1 | ![]() | «Միագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում` մեկ ուղիով. |
| 1.3.2 | ![]() | «Բազմագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում՝ երկու և ավելի ուղիներով. |
| 1.4.1 | ![]() | «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին. |
| 1.4.2 | ![]() | |
| 1.4.3 | ![]() | |
| 1.4.4 | ![]() | |
| 1.4.5 | ![]() | |
| 1.4.6 | ![]() | |
| 1.5 | ![]() | «Հատում տրամվայի գծի հետ». |
| 1.6 | ![]() | «Հավասարազոր ճանապարհների հատում». |
| 1.7 | ![]() | «Հատում շրջանաձև երթևեկության հետ». |
| 1.8 | ![]() | «Լուսացուցային կարգավորում». խաչմերուկ, հետիոտնային անցում կամ ճանապարհի տեղամաս, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով. |
| 1.9 | ![]() | «Բացվող կամուրջ». բացվող կամուրջ կամ լաստանավային անցում. |
| 1.10 | ![]() | «Ելք դեպի առափ». առափ կամ ափ դուրս գալու տեղ. |
| 1.11.1 | ![]() | «Վտանգավոր շրջադարձ». փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում` 1.11.1` դեպի աջ, 1.11.2` դեպի ձախ. |
| 1.11.2 | ![]() | |
| 1.12.1 | ![]() | «Վտանգավոր շրջադարձեր». վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված` 1.12.1` առաջին շրջադարձը դեպի աջ, 1.12.2` առաջին շրջադարձը դեպի ձախ. |
| 1.12.2 | ![]() | |
| 1.13 | ![]() | «Կտրուկ վայրէջք». |
| 1.14 | ![]() | «Կտրուկ վերելք». |
| 1.15 | ![]() | «Սայթաքուն ճանապարհ». առավել սայթաքուն երթևեկելի մասով ճանապարհի հատված. |
| 1.16 | ![]() | «Անհարթ ճանապարհ». երթևեկելի մասի անհարթություններով ճանապարհի հատված (ալիքավորություն, խանդակներ, կամուրջների հետ ոչ սահուն լծորդումներ և այլն). |
| 1.17 | ![]() | «Արհեստական անհարթություն». արագությունը հարկադրաբար իջեցնելու համար արհեստական անհարթությամբ (անհարթություններով) ճանապարհի հատված. |
| 1.18 | ![]() | «Խճի արտանետում». ճանապարհի հատված, որտեղ տրանսպորտային միջոցների անիվների տակից հնարավոր է խճի, քարակտորների և այլնի արտանետում. |
| 1.19 | ![]() | «Վտանգավոր կողնակ». ճանապարհի հատված, որտեղ կողնակ դուրս գալը վտանգավոր է. |
| 1.20.1 | ![]() | «Ճանապարհի նեղացում». 1.20.1` նեղացում երկու կողմից, 1.20.2` աջից, 1.20.3` ձախից. |
| 1.20.2 | ![]() | |
| 1.20.3 | ![]() | |
| 1.21 | ![]() | «Երկկողմ երթևեկություն». ճանապարհի (երթևեկելի մասի) հանդիպակաց երթևեկությամբ հատվածի սկիզբ. |
| 1.22 | ![]() | «Հետիոտնային անցում». |
| 1.23 | ![]() | «Երեխաներ». մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը. |
| 1.24 | ![]() | «Հատում հեծանվային արահետի հետ». |
| 1.25 | ![]() | «Ճանապարհային աշխատանքներ». |
| 1.26 | ![]() | «Անասունների քշում». |
| 1.27 | ![]() | «Վայրի կենդանիներ». |
| 1.28 | ![]() | «Քարերի անկում». ճանապարհի հատված, որտեղ հնարավոր են փլուզումներ, սողանք, քարերի անկում. |
| 1.29 | ![]() | «Կողային քամի». |
| 1.30 | ![]() | «Ցածրաթռիչք ինքնաթիռներ». |
| 1.31 | ![]() | «Թունել». թունել, որտեղ բացակայում է արհեստական լուսավորությունը, կամ թունել, որի ճակատամուտքի տեսանելիությունը սահմանափակ է. |
| 1.32 | ![]() | «Խցանում». ճանապարհի հատված, որտեղ առաջացել է խցանում. |
| 1.33 | ![]() | «Այլ վտանգներ». ճանապարհի հատված, որտեղ առկա են թվարկված նախազգուշացնող նշաններով չնախատեսված վտանգներ. |
| 1.34.1 | ![]() | «Շրջադարձի ուղղություն». սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն. |
| 1.34.2 | ![]() | |
| 1.34.3 | ![]() | «Շրջադարձի ուղղություն». T-աձև խաչմերուկում կամ ճանապարհի ճյուղավորման վրա երթևեկության ուղղություններ. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություններ. |
| 1.1, 1.2 և 1.5-1.33. նշանները տեղադրվում են մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում նշանները կարող են տեղադրվել և այլ հեռավորության վրա: Այդ դեպքում հեռավորությունը նշվում է 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի վրա: | ||
| 1.1, 1.2, 1.9, 1.10, 1.23 և 1.25 նշանները բնակավայրերից դուրս կրկնվում են: Կրկնվող երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: 1.23 և 1.25 նշանները կրկնվում են նաև բնակավայրերում` վտանգավոր տեղամասից անմիջապես առաջ: | ||
| 1.13 և 1.14 նշանները կարող են տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, անմիջապես վայրէջքից կամ վերելքից առաջ, եթե վայրէջքները և վերելքները միմյանց հաջորդում են: | ||
| 1.25 նշանը, երթևեկելի մասի վրա կարճատև աշխատանքներ կատարելիս, կարող է տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, աշխատանքի կատարման վայրից 10-15 մ հեռավորության վրա: | ||
| 1.32 նշանը կիրառվում է որպես ժամանակավոր նշան կամ փոփոխական պատկերով նշանների վրա` խաչմերուկից առաջ, որտեղից հնարավոր է շրջանցել ճանապարհի այն հատվածը, որտեղ առաջացել է խցանում: | ||
2. Առավելության նշաններ
Առավելության նշանները սահմանում են խաչմերուկներով, երթևեկելի մասերի փոխհատումներով կամ ճանապարհների նեղ հատվածներով անցման հերթականությունը
| Նշանի համարը | Նկարը | Անվանումը |
|---|---|---|
| 2.1 | ![]() | «Գլխավոր ճանապարհ». ճանապարհ, որով երթևեկողներին չկարգավորվող խաչմերուկների անցման առավելություն է տրվում. |
| 2.2 | ![]() | «Գլխավոր ճանապարհի վերջ». |
| 2.3.1 | ![]() | «Հատում երկրորդական ճանապարհի հետ». |
| 2.3.2 | ![]() | «Երկրորդական ճանապարհի հարում». 2.3.2, 2.3.4, 2.3.6` հարում աջից, 2.3.3, 2.3.5, 2.3.7` հարում ձախից. |
| 2.3.3 | ![]() | |
| 2.3.4 | ![]() | |
| 2.3.5 | ![]() | |
| 2.3.6 | ![]() | |
| 2.3.7 | ![]() | |
| 2.4 | ![]() | «Զիջեք ճանապարհը». վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին. |
| 2.5 | ![]() | «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է». արգելվում է երթևեկել առանց «Կանգ» գծից առաջ (դրա բացակայության դեպքում` հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու: Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին: Եթե 2.5 նշանը տեղադրված է երկաթուղային գծանցից կամ կարանտինային պահակետից առաջ, ապա վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում` նշանից առաջ. |
| 2.6 | ![]() | «Հանդիպակաց երթևեկության առավելություն». արգելվում է մուտք գործել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հանդիպակաց երթևեկությունը: Վարորդը պետք է ճանապարհը զիջի նեղ հատվածին հանդիպակաց կողմից մոտեցող տրանսպորտային միջոցներին. |
| 2.7 | ![]() | «Առավելություն հանդիպակաց երթևեկության նկատմամբ». ճանապարհի նեղ հատված, որով երթևեկելիս վարորդն առավելություն ունի հանդիպակաց տրանսպորտային միջոցների նկատմամբ: |
3. Արգելող նշաններ
Արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ:
| Նշանի համարը | Նկարը | Անվանումը |
|---|---|---|
| 3.1 | ![]() | «Մուտքն արգելվում է». արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ. |
| 3.2 | ![]() | «Երթևեկությունն արգելվում է». արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը. |
| 3.3 | ![]() | «Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». |
| 3.4 | ![]() | «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է». արգելվում է 3.5 տոննայից ավելի (եթե նշանի վրա զանգվածը չի նշված) կամ նշանի վրա նշվածից մեծ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և տրանսպորտային միջոցների շարժակազմերի, ինչպես նաև տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը. |
| 3.5 | ![]() | «Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է». |
| 3.6 | ![]() | «Տրակտորների երթևեկությունն արգելվում է». արգելվում է տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը. |
| 3.7 | ![]() | «Կցորդով երթևեկությունն արգելվում է». արգելվում է ցանկացած տեսակի կցորդով բեռնատար ավտոմոբիլների և տրակտորների երթևեկությունը, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը. |
| 3.8 | ![]() | «Լծասայլերի երթևեկությունն արգելվում է». արգելվում է լծասայլերի (լծասահնակների), հեծկան կամ բեռնակիր կենդանիներով երթևեկությունը և անասուններ քշելը. |
| 3.9 | ![]() | «Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է». արգելվում է մոպեդներով և հեծանիվներով երթևեկությունը. |
| 3.10 | ![]() | «Հետիոտների տեղաշարժն արգելվում է». |
| 3.11 | ![]() | «Զանգվածի սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց ընդհանուր փաստացի զանգվածը մեծ է նշանի վրա նշվածից. |
| 3.12 | ![]() | «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց որևէ սռնու վրա բեռնվածությունը մեծ է նշանի վրա նշվածից. |
| 3.13 | ![]() | «Բարձրության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային բարձրությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից. |
| 3.14 | ![]() | «Լայնության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային լայնությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից. |
| 3.15 | ![]() | «Երկարության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց եզրաչափային երկարությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից. |
| 3.16 | ![]() | «Նվազագույն միջտարածության սահմանափակում». արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց միջև տարածությունը փոքր է նշանի վրա նշվածից. |
| 3.17.1 | ![]() | «Մաքսային կետ». արգելվում է առանց կանգառի անցումը մաքսային կետի մոտով. |
| 3.17.2 | ![]() | «Վտանգ». արգելվում էբոլոր տրանսպորտային միջոցների հետագա երթևեկությունը ճանապարհատրանսպորտային պատահարի, հրդեհի, վթարի և այլ վտանգի կապակցությամբ, բացառությամբ ոստիկանության, շտապ բժշկական օգնության, փրկարարական և վտանգի վերացման նպատակով ժամանած այլ ծառայությունների տրանսպորտային միջոցների, երթևեկությունը շարունակել կարելի է միայն թույլտվություն ստանալուց հետո. |
| 3.17.3 | ![]() | «Հսկիչ կետ». արգելվում է առանց կանգառի անցումը հսկիչ կետով. |
| 3.18.1 | ![]() | «Աջ շրջադարձն արգելվում է». |
| 3.18.2 | ![]() | «Ձախ շրջադարձն արգելվում է». |
| 3.19 | ![]() | «Հետադարձն արգելվում է». |
| 3.20 | ![]() | «Վազանցն արգելվում է». արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը: Թույլատրվում է վազանցել դանդաղընթաց տրանսպորտային միջոցները, լծասայլերը, առանց կողային կցորդի երկանիվ մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները. |
| 3.21 | ![]() | «Վազանցի արգելման գոտու վերջ». |
| 3.22 | ![]() | «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է». բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցն արգելվում է` բացառությամբ մոտոցիկլների, թեթև մարդատար ավտոմոբիլների, ավտոբուսների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների. |
| 3.23 | ![]() | «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ». |
| 3.24 | ![]() | «Առավելագույն արագության սահմանափակում». արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը. |
| 3.25 | ![]() | «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ». |
| 3.26 | ![]() | «Ձայնային ազդանշան տալն արգելվում է». արգելվում է օգտվել ձայնային ազդանշաններից` բացի այն դեպքերից, երբ այն տրվում է ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար. |
| 3.27 | ![]() | «Կանգառն արգելվում է». արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը. |
| 3.28 | ![]() | «Կայանելն արգելվում է». արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը. |
| 3.29 | ![]() | «Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին». |
| 3.30 | ![]() | «Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին». 3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցները ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխվում են ժամը 19.00 - 21.00-ի սահմաններում. |
| 3.31 | ![]() | «Բոլոր սահմանափակումների գոտու վերջ». նշում է 3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30 նշաններից մի քանիսի ազդման գոտիների միաժամանակյա վերջը. |
| 3.32 | ![]() | «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով. |
| 3.33 | ![]() | «Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով և նախատեսված են 1, 2.2 - 2.4, 3.1, 3.2 և 5.2 դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու համար (ըստ ստանդարտի). |
| 3.2 - 3.9, 3.32 և 3.33 նշանները երկու ուղղությամբ էլ արգելում են համապատասխան տեսակների տրանսպորտային միջոցների երթևեկությունը: | ||
| Նշանների ազդեցությունը չի տարածվում`
3.1 - 3.3, 3.18.1, 3.18.2, 3.19` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա. 3.2 - 3.8` «տաքսի» ավտոմոբիլների, ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների սպասարկման և նորոգման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի և այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանների ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին: Այդ դեպքերում տրանսպորտային միջոցները պետք է նշված գոտի մուտք գործեն և այնտեղից դուրս գան օբյեկտին մոտակա խաչմերուկից. 3.2, 3.3, 3.28 - 3.30` I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոցների վրա. 3.28 - 3.30` գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա: | ||
| Նշանների ազդեցությունը տարածվում է`
3.10, 3.27 - 3.30` ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են. 3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30` նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաևճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն. 3.18.1 և 3.18.2` երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ նշանը տեղադրված է. 3.24 (տեղադրված մինչև 5.23.1 կամ 5.23.2 նշաններով նշված բնակավայրը)` մինչև 5.23.1 կամ 5.23.2` «Բնակավայրի սկիզբ» նշանը: | ||
| Նշանների ազդման գոտին կարող է նվազեցվել`
3.16 և 3.26 նշանների համար` 8.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ. 3.20, 3.22 և 3.24 նշանների համար` դրանց ազդման գոտու վերջում` համապատասխանաբար 3.21, 3.23 և 3.25 նշանների տեղադրմամբ կամ 8.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ. 3.24 նշանի համար` երթևեկության առավելագույն արագության այլ մեծությամբ նույն` 3.24 նշանի տեղադրմամբ. 3.27 - 3.30 նշանների համար` 8.2.2` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 8.2.3` «Ազդման գոտի» ցուցանակով կրկնակի տեղադրված համապատասխանաբար նույն` 3.27 - 3.30 նշաններով. 3.27 նշանը կարող է կիրառվել 1.4 գծանշման, իսկ 3.28 նշանը` 1.10 գծանշման հետ համատեղ, ընդ որում, նշանների ազդման գոտին որոշվում է գծանշման երկարությամբ: | ||
4. Թելադրող նշաններ
Թելադրող նշանները ցույց են տալիս երթևեկության թույլատրելի ուղղությունները, նվազագույն արագությունը, ինչպես նաև հետիոտների և որոշ տրանսպորտային միջոցների վարորդների համար նախատեսում են երթևեկության ուղղությունները:
| Նշանի համարը | Նկարը | Անվանումը |
|---|---|---|
| 4.1.1 | ![]() | «Երթևեկությունն ուղիղ». |
| 4.1.2 | ![]() | «Երթևեկությունը դեպի աջ». |
| 4.1.3 | ![]() | «Երթևեկությունը դեպի ձախ». |
| 4.1.4 | ![]() | «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի աջ». |
| 4.1.5 | ![]() | «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի ձախ». |
| 4.1.6 | ![]() | «Երթևեկությունը դեպի աջ կամ դեպի ձախ». թույլատրվում է երթևեկել միայն նշանների վրա սլաքներով ցույց տրված ուղղություններով. |
| 4.2.1 | ![]() | «Արգելքի շրջանցումն աջից». |
| 4.2.2 | ![]() | «Արգելքի շրջանցումը ձախից». շրջանցումը թույլատրվում է միայն սլաքով ցույց տրված կողմից. |
| 4.2.3 | ![]() | «Արգելքի շրջանցումն աջից կամ ձախից». շրջանցումը թույլատրվում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմից. |
| 4.3 | ![]() | «Շրջանաձև երթևեկություն». երթևեկությունը թույլատրվում է սլաքներով ցույց տրված ուղղությամբ. |
| 4.4 | ![]() | «Հեծանվային արահետ». թույլատրվում է երթևեկել միայն մոպեդներով և հեծանիվներով. Մայթի կամ հետիոտնային արահետի բացակայության դեպքում հեծանվային արահետով կարող են երթևեկել նաև հետիոտները. |
| 4.5 | ![]() | «Հետիոտնային արահետ». թույլատրվում է միայն հետիոտների տեղաշարժը. |
| 4.6 | ![]() | «Նվազագույն արագության սահմանափակում». թույլատրվում է երթևեկել միայն նշված (կմ/ժ) կամ ավելի բարձր արագությամբ. |
| 4.7 | ![]() | «Նվազագույն արագության սահմանափակման գոտու վերջ». |
| 4.8.1 | ![]() | «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն». «Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն նշանի վրա սլաքով ցույց տրված ուղղությամբ: 4.8.1 ուղիղ, 4.8.2 դեպի աջ, 4.8.3 դեպի ձախ. |
| 4.8.2 | ![]() | |
| 4.8.3 | ![]() | |
| Ձախ շրջադարձ թույլատրող նշանները թույլատրում են նաև հետադարձը (4.1.1 - 4.1.6 նշանները կարող են կիրառվել տվյալ հատման վայրում երթևեկության ուղղությունների ձևի սլաքների տեսքով).
4.1.1 - 4.1.6 նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա. 4.1.1 - 4.1.6 նշանների ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը: Ճանապարհի հատվածի սկզբում տեղադրված 4.1.1 նշանի ազդեցությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը: Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակեր և ճանապարհին մերձակա այլ տարածքներ. | ||
5. Հատուկ թելադրանքի նշաններ
Հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:
| Նշանի համարը | Նկարը | Անվանումը |
|---|---|---|
| 5.1 | ![]() | «Ավտոմայրուղի». ճանապարհ, որտեղ գործում են կանոնների` ավտոմայրուղիներով երթևեկության կարգը սահմանող պահանջները: |
| 5.2 | ![]() | «Ավտոմայրուղու վերջ»: |
| 5.3 | ![]() | «Ճանապարհ ավտոմոբիլների համար». թույլատրվում է նաև մոտոցիկլների երթևեկությունը: |
| 5.4 | ![]() | «Ավտոմոբիլների համար ճանապարհի վերջ»: |
| 5.5 | ![]() | «Միակողմ երթևեկությամբ ճանապարհ». ճանապարհ կամ երթևեկելի մաս, որով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ: |
| 5.6 | ![]() | «Միակողմ երթևեկությամբ ճանապարհի վերջ»: |
| 5.7.1 | ![]() | «Ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ». ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս: |
| 5.7.2 | ![]() | |
| 5.8 | ![]() | «Դարձափոխային երթևեկություն». ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ մեկ կամ մի քանի գոտիներով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի: |
| 5.9 | ![]() | «Դարձափոխային երթևեկության վերջ»: |
| 5.10 | ![]() | «Ելք դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ»: |
| 5.11 | ![]() | «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ». երթևեկության հոսքին հանդիպակաց, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտի ունեցող ճանապարհ: |
| 5.12 | ![]() | «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհի վերջ»: |
| 5.13.1 | ![]() | «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ»: |
| 5.13.2 | ![]() | |
| 5.14 | ![]() | «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի». երթևեկության հոսքին համընթաց, միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտի: Այդ նշանի ազդեցությունը տարածվում է այն գոտու վրա, որի վրա տեղադրված է: Ճանապարհից աջ տեղադրված նշանի ազդեցությունը տարածվում է աջ գոտու վրա: |
| 5.15.1 | ![]() | «Երթևեկության ուղղությունները գոտիներով». գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: |
| 5.15.2 | ![]() | «Երթևեկության ուղղությունները գոտիով». երթևեկության թույլատրելի ուղղությունները գոտիով: Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձը թույլատրող 5.15.1 և 5.15.2 նշանները թույլատրում են նաև հետադարձն այդ գոտուց: 5.15.1 և 5.15.2 նշանների գործողությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա: Խաչմերուկից առաջ տեղադրված 5.8.1 և «5.15.2» նշանների ազդման գոտին տարածվում է ամբողջ խաչմերուկի վրա, եթե այնտեղ տեղադրված 5.15.1 կամ 5.8.2 այլ նշաններն ուրիշ ցուցումներ չեն տալիս: |
| 5.15.3 | ![]() | «Գոտու սկիզբ». արգելակման գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու սկիզբը: Եթե լրացուցիչ գոտուց առաջ տեղադրված այս նշանի վրա պատկերված է 4.6` «Նվազագույն արագության սահմանափակում» նշանը, ապա այն տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք հիմնական գոտիով չեն կարող շարունակել երթևեկությունը` առնվազն նշանի վրա ցույց տրված արագությամբ, պետք է վերադասավորվեն լրացուցիչ գոտի: |
| 5.15.4 | ![]() | «Գոտու սկիզբ». տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի սկիզբը: Եթե 5.15.4 նշանի վրա պատկերված է որևէ տեսակի տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցների երթևեկությունը համապատասխան գոտիներով արգելվում է: |
| 5.15.5 | ![]() | «Գոտու վերջ». թափառքի գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու վերջը: |
| 5.15.6 | ![]() | «Գոտու վերջ». տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի վերջը: |
| 5.15.7 | ![]() | «Երթևեկության ուղղությունը գոտիներով». եթե 5.15.7 նշանի վրա պատկերված է որևէ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցի երթևեկությունը նշված գոտիով արգելվում է: 5.15.7 նշանը համապատասխան թվով սլաքներով կարող է կիրառվել չորս և ավելի գոտիներ ունեցող ճանապարհներին: |
| 5.15.8 | ![]() | «Գոտիների քանակը». ցույց է տալիս երթևեկության գոտիների թիվը և գոտիներով երթևեկության ռեժիմները: Վարորդը պետք է կատարի սլաքների վրա պատկերված նշանների պահանջները: |
| 5.16 | ![]() | «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ»: |
| 5.17 | ![]() | «Տրամվայի կանգառի տեղ»: |
| 5.18 | ![]() | «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ»: |
| 5.19.1 | ![]() | «Հետիոտնային անցում». անցման վայրում 1.14.1 - 1.14.2 գծանշումների բացակայության դեպքում 5.19.1 նշանը տեղադրվում է ճանապարհից ձախ, անցման հեռավոր, իսկ 5.19.2 նշանը` ճանապարհից աջ, անցման մոտակա սահմանի մոտ: |
| 5.19.2 | ![]() | |
| 5.20 | ![]() | «Արհեստական անհարթություն». ցույց է տալիս արհեստական անհարթության սահմանները: Նշանը տեղադրվում է արհեստական անհարթությանը տրանսպորտային միջոցի մոտեցման ուղղության մոտակա սահմանի վրա: |
| 5.21 | ![]() | «Բնակելի գոտի». տարածք, որտեղ գործում են կանոնների՝ բնակելի գոտում երթևեկության կարգը սահմանող պահանջները: |
| 5.22 | ![]() | «Բնակելի գոտու վերջ»: |
| 5.23.1 | ![]() | «Բնակավայրի սկիզբ». բնակավայրի սկիզբը, որտեղ գործում են կանոնների՝ բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները: |
| 5.23.2 | ![]() | |
| 5.24.1 | ![]() | «Բնակավայրի վերջ». վայր, որտեղից սկսած տվյալ ճանապարհին իրենց ուժը կորցնում են կանոնների՝ բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները: |
| 5.24.2 | ![]() | |
| 5.25 | ![]() | «Բնակավայրի սկիզբ». այն բնակավայրի անվանումն ու սկիզբը, որտեղ տվյալ ճանապարհին չեն գործում կանոնների՝ բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները: |
| 5.26 | ![]() | «Բնակավայրի վերջ». 5.25 նշանով նշված բնակավայրի վերջը: |
| 5.27 | ![]() | «Կայանման սահմանափակումով գոտի». վայր, որտեղից սկսվում է կայանումն արգելված տարածքը (ճանապարհի հատվածը): |
| 5.28 | ![]() | «Կայանման սահմանափակումով գոտու վերջ»: |
| 5.29 | ![]() | «Կարգավորվող կայանման գոտի». վայր, որտեղից սկսվում է թույլատրված և ցուցանակների ու գծանշումների օգնությամբ կարգավորվող կայանման տարածքը (ճանապարհի հատվածը): |
| 5.30 | ![]() | «Կարգավորվող կայանման գոտու վերջ»: |
| 5.31 | ![]() | «Առավելագույն արագության սահմանափակումով գոտի». վայր, որտեղից սկսվում է առավելագույն արագության սահմանափակմամբ տարածքը (ճանապարհի հատվածը): |
| 5.32 | ![]() | «Առավելագույն արագության սահմանափակումով գոտու վերջ»: |
| 5.33 | ![]() | «Հետիոտնային գոտի». վայր, որտեղից սկսվում է միայն հետիոտների տեղաշարժի համար թույլատրված տարածքը (ճանապարհի հատվածը): |
| 5.34 | ![]() | «Հետիոտնային գոտու վերջ»: |
6. Տեղեկատվության նշաններ
Տեղեկատվության նշանները տեղեկացնում են բնակավայրերի և այլ օբյեկտների տեղակայման, ինչպես նաև սահմանված կամ առաջարկվող երթևեկության ռեժիմների մասին:
| Նշանի համարը | Նկարը | Անվանումը |
|---|---|---|
| 6.1 | ![]() | «Առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում». կանոններով սահմանված առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում. |
| 6.2 | ![]() | «Առաջարկվող արագություն». ճանապարհի տվյալ հատվածում երթևեկելու համար նախընտրելի արագություն. Նշանի ազդման գոտին տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը. |
| 6.3.1 | ![]() | «Հետադարձի տեղ». ձախ շրջադարձն արգելվում է. |
| 6.3.2 | ![]() | «Հետադարձի գոտի». հետադարձի համար գոտու երկարությունը. Ձախ շրջադարձն արգելվում է. |
| 6.4 | ![]() | «Կայանման տեղ». |
| 6.5 | ![]() | «Վթարային կանգառի գոտի». կտրուկ վայրէջքի վրա վթարային կանգառի գոտի. |
| 6.6 | ![]() | «Ստորգետնյա հետիոտնային անցում». |
| 6.7 | ![]() | «Վերգետնյա հետիոտնային անցում». |
| 6.8.1 | ![]() | «Փակուղի». միջանցիկ անցում չունեցող ճանապարհ. |
| 6.8.2 | ![]() | |
| 6.8.3 | ![]() | |
| 6.9.1 | ![]() | 6.9.1 «Ուղղությունների նախնական ցուցիչ», 6.9.2 «Ուղղության նախնական ցուցիչ». երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ. Այս նշանների վրա կարող են պատկերվել 6.14.1 նշանի պատկերը, ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշանները և այլ պատկերագրեր. |
| 6.9.2 | ![]() | |
| 6.9.3 | ![]() | «Երթևեկության սխեմա». խաչմերուկներում որոշ մանևրների արգելման դեպքում երթևեկության երթուղի կամ բարդ խաչմերուկներում երթևեկության թույլատրելի ուղղություններ. |
| 6.10.1 | ![]() | 6.10.1 «Ուղղությունների ցուցիչ», 6.10.2 «Ուղղության ցուցիչ». դեպի երթուղու կետերը երթևեկելու ուղղություններ. Նշանների վրա կարող են նշվել մինչև այդ օբյեկտները եղած հեռավորությունները (կմ), պատկերվել ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշաններ և այլ պատկերագրեր. |
| 6.10.2 | ![]() | |
| 6.11 | ![]() | «Օբյեկտի անվանում». բնակավայրերից բացի այլ օբյեկտի անվանումը (գետ, լիճ, լեռնանցք, տեսարժան վայր և այլն). |
| 6.12 | ![]() | «Հեռավորությունների ցուցիչ». մինչև երթուղու վրա գտնվող բնակավայրերը եղած հեռավորությունը (կմ). |
| 6.13 | ![]() | «Կիլոմետրային նշան». մինչև ճանապարհի սկիզբը կամ վերջը եղած հեռավորությունը (կմ). |
| 6.14.1 | ![]() | «Երթուղու համարը». 6.14.1 ճանապարհին (երթուղուն) հատկացված համարը, 6.14.2 ճանապարհի (երթուղու) համարը և ուղղությունը. |
| 6.14.2 | ![]() | |
| 6.15.1 | ![]() | «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար». բեռնատար ավտոմոբիլների, տրակտորների և ինքնագնաց մեքենաների համար առաջարկվող երթևեկության ուղղությունը, եթե խաչմերուկում դրանց երթևեկությունը որևէ ուղղությամբ արգելված է. |
| 6.15.2 | ![]() | |
| 6.15.3 | ![]() | |
| 6.16 | ![]() | «Կանգ-գիծ». լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի դեպքում տրանսպորտային միջոցների կանգառի տեղ. |
| 6.17 | ![]() | «Շրջանցման սխեմա». երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման երթուղի. |
| 6.18.1 | ![]() | «Շրջանցման ուղղություն». երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման ուղղություն. |
| 6.18.2 | ![]() | |
| 6.18.3 | ![]() | |
| 6.19.1 | ![]() | «Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ». բաժանարար գոտիով ճանապարհի երթևեկելի մասի երթևեկության համար փակ հատվածի շրջանցման կամ աջակողմյան երթևեկելի մաս վերադառնալու համար երթևեկության ուղղություն. |
| 6.19.2 | ![]() | |
| 6.20.1 | ![]() | «Վթարային ելք». թունելում ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է վթարային ելքը. |
| 6.20.2 | ![]() | |
| 6.21.1 | ![]() | «Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն». ցույց է տալիս դեպի վթարային ելք ուղղությունը և մինչև վթարային ելքը եղած հեռավորությունը. |
7. Սպասարկման նշաններ
Սպասարկման նշանները տեղեկացնում են համապատասխան օբյեկտների գտնվելու վայրի մասին:
| Նշանի համարը | Նկարը | Անվանումը |
|---|---|---|
| 7.1 | ![]() | «Առաջին բժշկական օգնության կետ». |
| 7.2 | ![]() | «Հիվանդանոց». |
| 7.3 | ![]() | «Ավտոլցավորման կայան». |
| 7.4 | ![]() | «Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկում». |
| 7.5 | ![]() | «Ավտոմոբիլների լվացում». |
| 7.6 | ![]() | «Հեռախոս». |
| 7.7 | ![]() | «Սննդի կետ». |
| 7.8 | ![]() | «Խմելու ջուր». |
| 7.9 | ![]() | «Հյուրանոց կամ մոթել». |
| 7.10 | ![]() | «Հանգրվան». |
| 7.11 | ![]() | «Հանգստի վայր». |
| 7.12 | ![]() | «Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պահակետ». |
| 7.13 | ![]() | «Ոստիկանություն». |
| 7.14 | ![]() | «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հսկման կետ». |
| 7.15 | ![]() | «Ճանապարհային երթևեկության մասին տեղեկություն հաղորդող ռադիոկայանի գործողության գոտի». |
| 7.16 | ![]() | «Վթարային ծառայությունների հետ ռադիոկապի գոտի». |
| 7.17 | ![]() | «Լողավազան կամ լողափ». |
| 7.18 | ![]() | «Զուգարան». |
| 7.19 | ![]() | «Արտակարգ կապի հեռախոս». |
| 7.20 | ![]() | «Կրակմարիչ». |
8. Լրացուցիչ տեղեկատվության նշաններ
Լրացուցիչ տեղեկատվության նշանները (ցուցանակները) ճշտում կամ սահմանափակում են այն նշանների ազդեցությունը, որոնց հետ կիրառվում են:
| Նշանի համարը | Նկարը | Անվանումը |
|---|---|---|
| 8.1.1 | ![]() | «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս ընթացքի ուղղությամբ նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, համապատասխան սահմանափակում մտցնելու տեղը կամ առջևում գտնվող որոշակի օբյեկտ (վայր) եղած հեռավորությունը: |
| 8.1.2 | ![]() | «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս 2.4` «Զիջեք ճանապարհը» նշանից մինչև խաչմերուկ եղած հեռավորությունը, երբ խաչմերուկից անմիջապես առաջ տեղադրված է 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանը: |
| 8.1.3 | ![]() | «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս գտնվող օբյեկտ: |
| 8.1.4 | ![]() | |
| 8.2.1 | ![]() | «Ազդման գոտի». ցույց է տալիս նախազգուշացնող նշաններով կահավորված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատու-ցուցիչ նշանների ազդման գոտին: |
| 8.2.2 | ![]() | «Ազդման գոտի». ցուցանակները ցույց են տալիս և (կամ) տեղեկացնում են՝ 1) 8.2.2` 3.27` «Կանգառն արգելված է», 3.28՝ «Կայանելն արգելված է», 3.29` «Կայանելն արգելված է ամսվա կենտ օրերին», 3.30՝ «Կայանելն արգելված է ամսվա զույգ օրերին» արգելող նշանների ազդման գոտին: 2) 8.2.3` 3.27 - 3.30 նշանների ազդման գոտու վերջը: 3) 8.2.4` 3.27 - 3.30 նշանների ազդման գոտում գտնվելու մասին: 4) 8.2.5, 8.2.6` 3.27 - 3.30 նշանների ազդման ուղղությունը և գոտին, հրապարակի, շենքի ճակատի և այլ տեղերի` մի կողմի երկայնքով կանգառի կամ կայանման արգելման դեպքում: |
| 8.2.3 | ![]() | |
| 8.2.4 | ![]() | |
| 8.2.5 | ![]() | |
| 8.2.6 | ![]() | |
| 8.3.1 | ![]() | «Ազդման ուղղություններ». ցույց են տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները՝ դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտները: |
| 8.3.2 | ![]() | |
| 8.3.3 | ![]() | |
| 8.4.1 | ![]() | «Տրանսպորտային միջոցի տեսակ». ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը: Այս ցուցանակների հետ կիրառվող նշանների ազդեցությունը տարածվում է՝ 1) 8.4.1` 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար, այդ թվում նաև՝ կցորդով շահագործվող ավտոմոբիլների վրա, 2) 8.4.3` թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա, 3) 8.4.8՝ «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցների վրա: |
| 8.4.2 | ![]() | |
| 8.4.3 | ![]() | |
| 8.4.4 | ![]() | |
| 8.4.5 | ![]() | |
| 8.4.6 | ![]() | |
| 8.4.7 | ![]() | |
| 8.4.8 | ![]() | |
| 8.5.1 | ![]() | 8.5.1. «Շաբաթ, կիրակի և տոն օրեր», 8.5.2. «Աշխատանքային օրեր», 8.5.3. «Շաբաթվա օրեր». ցուցանակները տեղեկացնում են շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է: |
| 8.5.2 | ![]() | |
| 8.5.3 | ![]() | |
| 8.5.4 | ![]() | «Գործողության ժամանակ». 8.5.4 ցուցանակը տեղեկացնում է օրվա այն ժամերը, իսկ 8.5.5 – 8.5.7 ցուցանակները` նաև շաբաթվա այն օրերը, որոնց ընթացքում նշանը գործում է: |
| 8.5.5 | ![]() | |
| 8.5.6 | ![]() | |
| 8.5.7 | ![]() | |
| 8.6.1 | ![]() | «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում». ցույց են տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևերը՝ 1) 8.6.1` երթևեկելի մասի վրա, մայթի երկարությամբ` բոլոր տրանսպորտային միջոցների համար, 2) 8.6.2 - 8.6.9` մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար: |
| 8.6.2 | ![]() | |
| 8.6.3 | ![]() | |
| 8.6.4 | ![]() | |
| 8.6.5 | ![]() | |
| 8.6.6 | ![]() | |
| 8.6.7 | ![]() | |
| 8.6.8 | ![]() | |
| 8.6.9 | ![]() | |
| 8.7 | ![]() | «Կայանում չգործարկված շարժիչով». ցույց է տալիս, որ 6.4` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցների կայանումը թույլատրվում է միայն չգործարկված շարժիչով: |
| 8.8 | ![]() | «Վճարովի ծառայություններ». տեղեկացնում է, որ մատուցվող ծառայությունները վճարովի են: |
| 8.9 | ![]() | «Կայանման տևողության սահմանափակում». տեղեկացնում է 6.4` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցի գտնվելու առավելագույն տևողության մասին: |
| 8.10 | ![]() | «Ավտոմոբիլների զննման տեղ». տեղեկացնում է, որ 6.4` «Կայանման տեղ» կամ 7.11` «Հանգստի վայր» նշանով կահավորված հրապարակում առկա է տրանսպորտային միջոցի զննման համար նախատեսված փոս կամ այլ հարմարություն: |
| 8.11 | ![]() | «Թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանափակում». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը մեծ է ցուցանակի վրա նշվածից: |
| 8.12 | ![]() | «Վտանգավոր կողնակ». նախազգուշացնում է, որ նորոգման աշխատանքների կատարման պատճառով կողնակ մուտք գործելը վտանգավոր է: Կիրառվում է 1.25` «Ճանապարհային աշխատանքներ» նշանի հետ: |
| 8.13 | ![]() | «Գլխավոր ճանապարհի ուղղություն». ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում: |
| 8.14 | ![]() | «Երթևեկության գոտի». ցույց է տալիս երթևեկության այն գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի ազդեցությունը: |
| 8.15 | ![]() | «Կույր հետիոտներ». տեղեկացնում է, որ հետիոտնային անցումից օգտվում են կույրերը: Կիրառվում է 1.22, 5.19.1 և 5.19.2` «Հետիոտնային անցում» նշանների և լուսացույցների հետ: |
| 8.16 | ![]() | «Խոնավ ծածկույթ». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը խոնավ է: |
| 8.17 | ![]() | «Հաշմանդամներ». տեղեկացնում է, որ 6.4` «Կայանման տեղ» նշանի ազդեցությունը տարածվում է միայն մոտոսայլակների և այն ավտոմոբիլների վրա, որոնք կահավորված են «Հաշմանդամ» ճանաչման նշանով: |
| 8.18 | ![]() | «Բացի հաշմանդամներից». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը չի տարածվում «Հաշմանդամ» ճանաչման նշանով կահավորված մոտոսայլակների և ավտոմոբիլների վրա: |
| 8.19 | ![]() | «Վտանգավոր բեռի դասը». ցույց է տալիս վտանգավոր բեռների դասի (դասերի) համարն ըստ ստանդարտի: Կիրառվում է 3.32` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է» և 4.8.1 - 4.8.3` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն» նշանների հետ: |
| 8.20.1 | ![]() | «Տրանսպորտային միջոցի սայլակի տեսակը». կիրառվում են 3.12 նշանի հետ և ցույց տալիս տրանսպորտային միջոցի մոտեցված սռնիների թիվը, որոնցից յուրաքանչյուրի համար նշանի վրա նշված զանգվածը համարվում է սահմանային թույլատրելի: |
| 8.20.2 | ![]() | |
| 8.21.1 | ![]() | «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի տեսակը». Կիրառվում են 6.4 նշանի հետ և ցույց տալիս մետրոյի կայարանների, ավտոբուսի (տրոլեյբուսի) կամ տրամվայի կանգառների մոտ գտնվող տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հրապարակները: |
| 8.21.2 | ![]() | |
| 8.21.3 | ![]() | |
| 8.22.1 | ![]() | «Խոչընդոտ». կիրառվում են 4.2.1 – 4.2.3 նշանների հետ և ցույց տալիս խոչընդոտն ու այն շրջանցելու ուղղությունը: Ցուցանակները տեղադրվում են անմիջապես նշանների տակ, որոնց հետ դրանք կիրառվում են: Եթե նշանները տեղադրված են երթևեկելի մասի, կողնակի կամ մայթի վերևում, ապա 8.2.2 - 8.2.4 և 8.13 ցուցանակները կարող են տեղադրվել նշանի կողքին: |
| 8.22.2 | ![]() | |
| 8.22.3 | ![]() |
Տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ
Տրանսպորտային միջոցների ճանաչման նշանները ցույց են տալիս միջոցի տեսակը կամ նրա վարորդի/բեռի առանձնահատկությունները: Բացի «Բժիշկ» և «Հաշմանդամ» ճանաչման նշաններից, որոնք տեղադրվում են վարորդի ցանկությամբ, մյուս բոլոր նշանների տեղադրումը պարտադիր է, եթե առկա է դրանցով նշվող հանգամանքը:
| Նկարը | Անվանումը |
|---|---|
![]() | «Ավտոգնացք» |
![]() | «Արագության սահմանափակում» |
![]() | «Դանդաղընթաց տրանսպորտային միջոց» |
![]() | «Երեխաների փոխադրում» |
![]() | «Բութակներ» |
![]() | «Երկարաչափ տրանսպորտային միջոց» |
![]() | «Խուլ վարորդ» |
![]() | «Մեծ եզրաչափերով բեռ» |
![]() | «Վտանգավոր բեռ» |
![]() | «Ուսումնական տրանսպորտային միջոց» |
![]() | «Բժիշկ» |
![]() | «Հաշմանդամ» |

















































































































































































































































































