Գաղտնիության քաղաքականություն

Սույն «Գաղտնիության Քաղաքականությունը» տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց (այսուհետ՝ “Յուրաքանչյուր ոք”, “Օգտատեր”, “Դուք” կամ “Ձեր”) վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:

Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կարգավորում է easydriving.am կայքի (այսուհետ՝ “Կայք”) օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:

Գաղտնիության Քաղաքականությունը կիրառվում է կայքերի, ապրանքների, ծառայությունների և «Easy Driving» ընկերության (այսուհետ՝ ՛՛Ընկերություն՛՛) կողմից հասանելի ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ:

Շարունակելով օգտվել Կայքից՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և համաձայն եք սույն Գաղտնիության Քաղաքականությանը։

Եթե Դուք համաձայն չեք այստեղ նշված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվել մեր ծառայություններից։

Շարունակելով օգտագործել Կայքը՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Ընկերության կողմից սույն քաղաքականությամբ սահմանված կարգով Ձեր անձնական տվյալների մշակման, պահպանման և անհրաժեշտության դեպքում՝ փոխանցման համար:

Անձնական տվյալներ

Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն Կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել։ Գրանցման ժամանակ Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները։

Կայքը կարող է ստանալ նաև ավտոմատ տեղեկատվություն՝ Ձեր IP հասցեն, սարքի տվյալները, զննարկչի տեսակը, այցելությունների պատմությունը և այլ տեխնիկական տվյալներ։

Դուք իրավունք ունեք ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված բոլոր իրավունքներին՝ այդ թվում՝

  • Ձեր տվյալների փոփոխման կամ ուղղման,
  • Ձեր համաձայնության ետ կանչման,
  • Ձեր տվյալների հեռացման կամ բողոք ներկայացնելու։

Ընկերությունը պարբերաբար վերանայում է անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների:

Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը

Ձեր տվյալները մշակվում են՝

  • ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով,
  • Ձեզ հետ կնքված պայմանագրերի հիման վրա,
  • և սույն քաղաքականությամբ տրված Ձեր համաձայնության հիման վրա։

Բոլոր վեճերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Տեղեկությունների կիրառման եղանակներ

Ձեր տրամադրած տվյալները կարող են օգտագործվել՝

  • Ծառայությունների մատուցման և Ձեր հարցումների բավարարումի համար,
  • Կայքի բարելավման և վերլուծության նպատակով,
  • Ձեր հաշվի կարգավորման,
  • Կայքի անվտանգությունն ապահովելու,
  • Մարքեթինգային կամ տեղեկացնող հաղորդագրությունների ուղարկման,
  • Պայմանների և դրույթների կատարման նպատակով։

Տվյալների պահպանման և անվտանգության միջոցներ

Ընկերությունը կիրառում է տեխնիկական և կազմակերպական անվտանգության միջոցներ Ձեր տվյալների պաշտպանության համար։

Ձեր տվյալները պահվում են ապահով սերվերներում և գաղտնաբառերով պաշտպանված համակարգերում։

Մեր աշխատակիցները և գործընկերները ունեն տվյալների մուտքի սահմանափակ իրավունք՝ միայն անհրաժեշտության դեպքում։

Մենք երբեք չենք տրամադրում Ձեր տվյալները երրորդ անձանց առանց Ձեր համաձայնության՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Գաղտնիության քաղաքականության փոփոխություն

Ընկերությունը իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում:

Սույն քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները:

Տվյալների հեռացման քաղաքականություն

Դուք կարող եք պահանջել Ձեր անձնական տվյալների հեռացում՝

  • Ուղարկելով էլ. նամակ՝ info@easydriving.am հասցեին (թեմա՝ “Delete”), կամ
  • Ընկերության գրասենյակում ներկայացնելով դիմում՝ նշելով գրանցման ժամանակ օգտագործված էլ. հասցեն։