Մեր մասին

Easy Driving ավտոդպրոցն արդեն 15 տարի է Հայաստանում ապահովում է որակյալ և վստահելի վարորդական ուսուցում։ Մեր դասընթացների ընթացքում ուսուցանել ենք հազարավոր հաջողակ վարորդների՝ ստեղծելով հարմարավետ և անվտանգ ուսուցման միջավայր։

Մենք համադրում ենք մեր տարիների փորձն ժամանակակից ուսուցման մեթոդները և տեխնիկապես արդիական մեքենաների հետ, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ ստանա լիարժեք գիտելիքներ և հմտություններ։

Մեր հիմնական արժեքներն են՝ անվտանգություն, վստահություն և որակ, և մենք ցանկանում ենք ձևավորել պատասխանատու վարորդների այնպիսի սերունդ, ովքեր պատրաստ են անվտանգ և գրագետ ձևով կերտել իրենց ուղին։

Մեր առաքելությունը՝ յուրաքանչյուր աշակերտին տալ գիտելիքներ և վստահություն, որպեսզի նրանք դառնան անվտանգ, գիտակից և պատասխանատու վարորդներ։

Մեր ուղին սկսվեց մի նպատակով ձևավորել պատասխանատու վարորդների նոր սերունդ

Մեր տեսլականը՝ նպաստել կայուն և անվտանգ երթևեկության մշակույթին Հայաստանում, կրթելով վարորդների սերունդ, որը հարգում է ճանապարհային կանոնները և ապահովում է անվտանգ ապագա բոլորի համար։

Մեր ղեկավարները

Jack Johnson - Vegan Specialist

Սարգիս Սուլեյմանյան

Տնօրեն

Twitter Pinterest LinkedIn Google Instagram

Ավագ հրահանգիչ

Easy Driving-ի հիմնադիր տնօրեն և փորձառու հրահանգիչ, ով քսան և ավել տարիների փորձով և մարդկային բարձր արժեքներով ապահովում է որակյալ ու վստահելի ուսուցում բոլոր աշակերտների համար, դառնալով ճանապարհի հավատարիմ ընկեր։

Jack Johnson - Vegan Specialist

Հասմիկ Գրիգորյան

Փոխտնօրեն

Twitter Pinterest LinkedIn Google Instagram

Ավագ հրահանգիչ

Easy Driving-ի տնօրենն է և ղեկավարն, ով իր փորձով, պատասխանատվությամբ և նվիրվածությամբ առաջնորդում է դպրոցը՝ ուղեկցելով յուրաքանչյուր աշակերտի դեպի վստահ և անվտանգ վարորդ դառնալու ճանապարհը։

0

Ուսուցիչներ

0+

Աշակերտներ

0

Մասնաճյուղեր

0

Տարվա Փորձ

Վարորդական կրթություն նոր մոտեցմամբ

Easy Driving-ը ոչ միայն ավտոդպրոց է, այլ վարորդական մշակույթ ձևավորող կենտրոն։ Մենք հավատում ենք, որ անվտանգ վարելը գիտելիքի, ինքնավստահության և փոխադարձ հարգանքի արդյունք է։

Փորձառու հրահանգիչներ

Մեր թիմը բաղկացած է երկարամյա փորձ ունեցող մասնագետներից, ովքեր յուրաքանչյուր ուսանողի մոտենում են անհատապես ապահովելով վստահ ու հանգիստ ուսումնական մթնոլորտ։

Ժամանակակից մեքենաներ և մեթոդներ

Մենք կիրառում ենք նորագույն ուսուցողական մեթոդներ և տեխնիկապես հագեցած մեքենաներ, որպեսզի ուսուցման գործընթացը լինի հարմարավետ, անվտանգ և արդյունավետ։

Արդյունքը՝ ինքնավստահ վարորդ

Easy Driving-ի հիմնական նպատակը ոչ միայն վարորդական իրավունք ստանալն է, այլ իրական գիտելիքներ ու վստահություն ձեռք բերելը՝ ճանապարհ դուրս գալու համար։